25.11.2024
Ադրբեջանում հայտարարում են Մինսկի խմբի անարդյունավետության մասին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը մտահոգված է Արցախի մասով Փաշինյանի հայտարարություններով

ՀՀ նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները Արցախի հարցով ավելի շատ հարցեր են առաջացնում, քան պատասխաններ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը։

Նա նշել է, որ դա կարող է լինել միամտության կամ առարկային չտիրապետելու նշան. «կապրենք` կտեսնենք»,- ասել է նա։

Ըստ նրա, Ադրբեջանը հույս է հայտնել, որ ՀՀ–ում իշխանության կգան առողջ բանականությամբ ուժեր, որպեսզի սթափ գնահատեն տարածաշրջանային իրավիճակը։