27.11.2024
ՀՀ-ն ու ՌԴ-ն մշակում են միավորված ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի դրույթները
prev Նախորդ նորություն

Պատրաստ եմ պայքարել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ոգեշնչել է Կարո Փայլանին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխոսության գնալու, հարաբերություններ ստեղծելու պատրաստակամությունը շատ ոգեւորել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավորի թեկնածու Կարո Փայլանին:


Կարո Փայլանն այս մասին հայտարարել է bianet.org կայքին տված հարցազրույցում։ Պատգամավորը հույս ունի, որ Թուրքիայում նույնպես կլինի ժողովրդավարական իշխանություն, ինչը թույլ կտա բացել երկու երկրի սահմանները։


Նա խոստացել է պայքարել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար:


«Մենք պայքարելու ենք դրա համար, և կանենք անհրաժեշտ ամեն բան։ Էրզրումի, Մուշի, Բիթլիսի պատմությունը չի կարելի զատել Երևանի պատմությունից, այդ պատմությունը մեկն է։ Մենք պետք է հաշտեցնենք Անատոլիան պատմական իրողության հետ։ Ազգայնամոլությունն ազգայնամոլություն է ծնում, մինչդեռ Փաշինյանը մերժում է ազգայնամոլությունը, և եթե այստեղ՝ Թուրքիայում էլ ռասիզմը մերժող մտածողություն ձևավորվի՝ ինչո՞ւ չհաշտվենք», — ասել է Փայլանը։


Նշենք, որ Փայլանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիայում նախատեսված ընտրություններից հետո մտադիր է գալ Հայաստան և հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։