Բելառուսը հույս ունի, որ Հարավային Կովկասում կայուն և երկարաժամկետ խաղաղություն կհաստատվի։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ «Մենք ողջունում ենք Հարավային Կովկասում հակամարտության կարգավորման առաջընթացը։ Հուսով ենք, որ ձեռնարկված քայլերը հիմք կդնեն կայուն և երկարաժամկետ խաղաղության համար այս տարածաշրջանում, որտեղ ապրում են բարեկամ ժողովուրդներ՝ հայերն ու ադրբեջանցիները։ Ես ընդգծում եմ՝ բարեկամ ժողովուրդներ», - ասել է նախագահը։