«3+3» տարածաշրջանային հարթակի հերթական 3-րդ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Նա տեղեկացրել է, որ իրենց կմիանան Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները: Իր հերթին, Մոսկվան պաշտոնապես հաստատել է Սերգեյ Լավրովի մասնակցությունը: