14.08.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի տարածքով երթուղիները կբացվեն, ՀՀ սուվերենությունը պահպանված. Խուդաթյան

Լուսանկարը` hy.armradio.am
Լուսանկարը` hy.armradio.am

Հայաստանը պատրաստվում է բացել Ադրբեջանի տարածքով անցնող երթուղիները՝ փոխադարձ ապաշրջափակման շրջանակում՝ պահպանելով երկրի տարածքային ամբողջականությունն ու սուվերենությունը։


Կառավարության նիստից հետո այս մասին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ նշելով, որ այս փուլում տարածված է անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ աշխատանքային գործընթացների մեկնարկին զուգահեռ կառավարությունը կհրապարակի լրացուցիչ պարզաբանումներ։


Նախարարի խոսքով՝ Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը էապես մոտեցրեց կողմերին խաղաղությանը և քանդեց տեքստի շուրջ եղած մռայլ մեկնաբանությունները։ Խուդաթյանը շեշտեց, որ ապաշրջափակումը երկկողմանի գործընթաց է, և դրա շրջանակում Հայաստանի համար կբացվեն նաև Ադրբեջանով անցնող ճանապարհները։


Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին միջազգային բարեկեցության և խաղաղության «Թրամփի ուղու» վերաբերյալ հռչակագիր, իսկ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը նրանց ներկայությամբ նախաստորագրել էին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։


Մանրամասները կհրապարակվեն, երբ գործընթացը անցնի տեխնիկական ու կազմակերպչական փուլերի։