18.08.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

ՌԴ Յամալի շրջանում խստացվում են այդ թվում ադրբեջանցի միգրանտների համար սահմանափակումները

Լուսանկարը` ura.news
Լուսանկարը` ura.news

Ռուսաստանի Յամալո-Նենեցի ինքնավար շրջանում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում աշխատանքի շուկայում նոր սահմանափակումներ, որոնք վերաբերում են Ադրբեջանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից ժամանած օտարերկրյա քաղաքացիներին։


«Յամալ 1»-ի հաղորդմամբ՝ նշված երկրների քաղաքացիներին արգելվելու է զբաղվել մեծածախ և մանրածախ առևտրով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ մոտոցիկլների, վերանորոգմամբ։ Սահմանափակումները վերաբերում են այն արտասահմանցիներին, որոնք աշխատում են աշխատանքային արտոնագրերով («պատենտներով»):


Հայտնի է նաև, որ վերջին հինգ տարիներին Յամալում միգրանտ աշխատողների թիվն նվազել է, իսկ նմանատիպ սահմանափակումները տարածաշրջանում կիրառվում են ոչ առաջին անգամ։


 

Լուսանկարը` IRNA
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` IRNA
18.08.2025
Իրանի նախագահը Երևանում է՝ բարձրաստիճան քաղաքական-տնտեսական պատվիրակությամբ