Այսօր, հունվարի 30-ին Հայաստանի կառավարության շենքի մոտ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության և առևտրականների միջև, ովքեր բողոքում էին հարկային փոփոխությունների դեմ։ Միջադեպի արդյունքում բերման է ենթարկվել երեք անձ, այդ թվում՝ «Կամք» նախաձեռնության անդամ Վահագն Չախալյանը։ ՆԳՆ-ի հաղորդմամբ, բերման ենթարկվածները պատասխանատվության են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Լարված իրավիճակը ստեղծվել է ձեռնարկատերերի մի խմբի բողոքի ակցիայի ժամանակ, ովքեր առավոտից հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ իրենց անհամաձայնությունը հայտնելու նոր հարկային փոփոխություններին։