26.08.2025
Լուսանկարը` gazeta.ru
prev Նախորդ նորություն

ԿԽՄԿ-ն Բաքվում կդադարեցնի գործունեությունը սեպտեմբերից

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Ադրբեջանում գտնվող բյուրոն իր գործունեությունը կդադարեցնի սեպտեմբերից։


ԿԽՄԿ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելի Լաչանն ադրբեջանական լրատվամիջոցին ասել է, որ կազմակերպությունն այժմ երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ՝ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց հետ կապված իր աշխատանքի ապագայի վերաբերյալ: Կոմիտեի ներկայացուցիչը չի բացահայտել այդ բանակցությունների մանրամասները։


Նշենք, որ դեռևս օգոստոսի 1-ին Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավարն արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կազմակերպությունը մտադիր է դադարեցնել գործունեությունը երկրում սեպտեմբերի սկզբին։