21.08.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Ալիև. Բաքուն հասել է ցանկալի արդյունքի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «կարելի է համարել ավարտված», իսկ ստորագրված փաստաթղթերը «լիովին ապահովում են Ադրբեջանի շահերը»։ Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն։


Ալիևը ընդգծեց, որ Բաքուն հասել է ցանկալի արդյունքի՝ հավելելով ակնհայտ ինքնագոհությամբ․


«Ատելի Մինսկի խումբը արդեն իր վերջին օրերն է ապրում։ Փաստացի այն անգործ էր և չէր էլ կարող գործել։ Սակայն իրավական առումով այն շարունակում էր գոյություն ունենալ, այժմ մոտենում է նաև դրա ավարտը»։

Լուսանկարը` alphanews.am
Հաջորդ նորություն next