21.08.2025
Լուսանկարը` ՌԲԿ-ի
prev Նախորդ նորություն

«Առաջին վարչապետն եմ, որը կոչ է արել հեղափոխության». Փաշինյանը՝ ղարաբաղյան շարժման մասին

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը դեռ 7-րդ դասարանից ներգրավված է եղել ղարաբաղյան շարժման մեջ, սակայն վերլուծելով իր վարչապետության տարիների փորձը՝ եկել է այն եզրակացության, որ շարժումը պետք է դադարեցնել։


Նա հիշեցրել է, որ դեռևս 2025 թվականի մարտին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է, որ Հայաստանը կղեկավարի այս սկզբունքի հիման վրա։


Փաշինյանն օգոստոսի 21-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքն աշխարհի պատմության մեջ առաջին և միակ վարչապետն է, որը կոչ է արել սեփական քաղաքացիներին հեղափոխություն իրականացնել, եթե նրանք համաձայն չեն իր հայտարարած ռազմավարության հետ։ «Բայց փաստն այն է, որ մեր քաղաքացիները հեղափոխություն չեն արել, որովհետև նրանք, ինչպես և ես, հասկացել են, որ առանց այդ որոշումը կայացնելու խաղաղություն հնարավոր չէ ոչ գործնականում, ոչ էլ տեսականորեն», - ասել է վարչապետը։


Նա նաև կարծիք է հայտնել, որ որոշ մարդիկ ղարաբաղյան շարժումն օգտագործել են որպես լծակ՝ Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանն ու բարգավաճմանը խոչընդոտելու համար։ «Եվ պետք է խոստովանել, որ այդ լծակն արդյունավետ է օգտագործվել։ Այժմ խաղաղության դարաշրջան է և Հայաստանի քաղաքացիները դա գոհունակությամբ են ընդունել», - եզրափակել է Փաշինյանը։


Միացյալ Նահանգների, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները Վաշինգտոնում օգոստոսի 8-ին համատեղ հռչակագրի էին ստորագրել, որի կետերից մեկն էլ ապաշրջափակման մասին է. Երևանն ու Բաքուն վերահաստատել են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա:

Ալիև. Բաքուն հասել է ցանկալի արդյունքի
Հաջորդ նորություն next