28.08.2025
Երկրաշարժ Մախաչկալայից հարավ-արևելք. ցնցումները զգացվել են Տավուշում
prev Նախորդ նորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի վերջին կմեկնի Ռուսաստան

Լուսանկարը` Михаил Метцель/ТАСС
Լուսանկարը` Михаил Метцель/ТАСС

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 28-ին կառավարությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ սեպտեմբերի վերջին նախատեսում է այցելել Ռուսաստան։


Կառավարության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև փոխադարձ այցերի ակտիվ պրակտիկան շարունակվում է, և առաջիկա այցը դրա մի մասն է։


Բացի այդ, Փաշինյանը հայտնել է, որ Չինաստանի Տյանցզին քաղաքում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակներում նա հնարավորություն կունենա շփվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։


Վարչապետը շեշտել է, որ միշտ սպասում է Ռուսաստան այցելելու հնարավորությանը՝ երկկողմ և տարածաշրջանային համագործակցության արդիական հարցերը քննարկելու համար։