Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը դեռ չեն ծրագրում եռակողմ հանդիպում անցկացնել Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու համար։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ոչ, մենք համաձայնության չենք եկել եռակողմ հանդիպման մասին», - ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից աջակցություն չստացավ»,- հավելել է նա։ Ուշակովի խոսքով՝ Ռուսաստանը դեմ չի եղել այս ձեւաչափին։