4.08.2025
Լուսանկարը` kommersant.ru
prev Նախորդ նորություն

Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ այս ուրբաթ Վաշինգտոնում կարող է կայանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։


Լուրը X-ի իր էջում տարածել է Վաշինգտոնում բնակվող ադրբեջանցի լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է Սպիտակ տանը հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին՝ խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։


Հայաստանի վարչապետի աշխատակազմը և Արտաքին գործերի նախարարությունը այս տեղեկությունը առայժմ չեն մեկնաբանում։ Նման արձագանք այս պահի դրությամբ չկա նաև պաշտոնական Բաքվից։


Նշենք, որ դեռ հուլիսի 19-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ «Հայաստան, Ադրբեջան՝ մենք այնտեղ հրաշք ենք ստեղծել, և այն արդեն մոտ է նպատակին», – ասել էր նա՝ վստահություն հայտնելով, որ համաձայնագրի ստորագրումը երկար սպասեցնել չի տա։


 

 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են