7.08.2025
Ադրբեջանի փոխվարչապետը գնում է Իրան
prev Նախորդ նորություն

Առաջիկա երկու շաբաթների ընթացքում Իրանի նախագահը կժամանի Հայաստան

Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը մտադիր է պաշտոնական այց կատարել Հայաստան առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


Նա նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Իրանը մեծ նշանակություն է ունեցել հարաբերությունների զարգացումը հարևանների հետ, Պեզեշկիանն արդեն այցելել է մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան։


Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսին Պեզեշկիանին պաշտոնապես հրավիրել էր Երևան։