ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Նրա առողջական վիճակը կրկին վատթարացել է, որից հետո հայտարարվել է ընդմիջում։ Նշենք, որ Խաչատրյանն այսօր դատարան էր բերվել շտապօգնության մեքենայով և անվասայլակով։