9.06.2025
Լուսանկարը` Sputnik
prev Նախորդ նորություն

Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը

Լուսանկարը` Sputnik
Լուսանկարը` Sputnik

Տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդաթյանը հայտնել է, որ Հայաստան-Իրան երրորդ բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ավարտական փուլում է։ Այն հնարավորություն կտա զգալիորեն մեծացնել արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը։


Հայաստանի և Իրանի միջև կառուցվող նոր՝ 400 կիլովոլտ հզորությամբ էլեկտրահաղորդման գիծը նախատեսվում է շահագործման հանձնել 2026 թվականին։ Այդ մասին ԱԺ-ում բյուջետային հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։


Նրա խոսքով՝ սա երկու երկրների միջև արդեն երրորդ նմանատիպ գիծն է։ Շինարարությունը մեկնարկել է դեռ շուրջ տասը տարի առաջ, սակայն ձգձգվել է իրանական «Sunir» կապալառու ընկերության ֆինանսական խնդիրների պատճառով։ Վերջին շրջանում շինաշխատանքներն ակտիվորեն շարունակվում են՝ միաժամանակ կառուցվում են գիծը և ենթակայանները։


«Իրան–Հայաստան 400 կՎ բարձր լարման օդային գծի շինարարությունն ընթանում է լայն թափով, արդեն մոտ 80 տոկոսն ավարտված է։ Գորիսի հատվածում հենասյուներ են տեղադրվում, և առաջիկայում կմեկնարկի լարերի ձգման փուլը։ Մեր նպատակն է ավարտել շինարարությունն այս տարում և գիծը գործարկել 2026-ին»,– ասել է նախարարը։


Խուդաթյանը նշել է, որ գծի շահագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության և տնտեսության համար։ Այն կթույլատրի էլեկտրաէներգիայի փոխանակման կամ արտահանման ծավալները 350 մեգավատից հասցնել մինչև 1200 մեգավատի։


Կառավարության փաստաթղթերում նշվում է, որ գծի գործարկումը կնպաստի նաև Իրան–Հայաստան գազատարի ամբողջական օգտագործմանը «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում՝ խթանելով երկկողմ էներգետիկ համագործակցությունը։


 

 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը