9.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում

Լուսանկարը` Defence Industry Europe
Լուսանկարը` Defence Industry Europe

Ադրբեջանը զգալիորեն ընդլայնել է Պակիստանից JF-17 Thunder կործանիչների գնումը՝ նախապես հայտարարված 16-ի փոխարեն պատվիրելով 40 միավոր։ Ինչպես հաղորդում է Defence Industry Europe-ը, այս $4.6 միլիարդ արժողությամբ գործարքը Պակիստանի ռազմական արդյունաբերության պատմության ամենախոշոր արտահանման պայմանագիրն է։ Պաշտոնական հաստատումը հրապարակվել է Պակիստանի կառավարության սոցիալական ցանցերի էջերում։


JF-17 Thunder-ը համատեղ նախագծել են Պակիստանի «Aeronautical Complex»-ը և Չինաստանի «Chengdu Aircraft Corporation»-ը։ Այն համարվում է ժամանակակից և համեմատաբար մատչելի լուծում այն երկրների համար, որոնք ձգտում են արդիականացնել իրենց ռազմաօդային ուժերը։


Ադրբեջանը կստանա այս կործանիչի ամենաժամանակակից՝ Block III տարբերակը, որը համալրված է AESA ռադարով, նորացված ավիոնիկայով և ունակ է կրել երկար հեռահարության PL-15 և PL-10 հրթիռներ։


Առաջին թռիչքը այս մոդելը կատարել է 2019-ին։ Ռազմական վերլուծաբանների կարծիքով՝ Ադրբեջանը կարող է նաև ինտեգրել թուրքական արտադրության Gokdogan և Bozdogan հրթիռներ, ինչը վկայում է Պակիստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև խորացող ռազմավարական համագործակցության մասին։


Բացի դրանից, կործանիչները կկարողանան օգտագործել ASELPOD թիրախավորման համակարգեր, որոնցով ներկայումս զինված են միայն Պակիստանը և Նիգերիան։ Գնումը ընդգծում է Բաքվի հավակնությունները՝ օդային ուժերի արդիականացման և ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդման ուղղությամբ։

 Լուսանկարը` Defence Industry Europe
09.06.2025
Ադրբեջանը 40 կործանիչ է գնում՝ Պակիստանի հետ խոշոր գործարքի շրջանակում