16.06.2025
Էրդողանը պատրաստակամություն է հայտնել միջնորդել Իրանի և Իսրայելի միջև
prev Նախորդ նորություն

«Մենակ չպետք է մնան». Երուսաղեմում գտնվող հայերը սպասում են պետության աջակցությանը

Լուսանկարը` https://azbyka.ru/ierusalim
Լուսանկարը` https://azbyka.ru/ierusalim

Երուսաղեմում գտնվող 17 ՀՀ քաղաքացիներ այս պահին սպասում են Հայաստանի իշխանությունների արագ արձագանքին և հստակ ուղեցույցի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Լիլիթ Ղարիբյանը՝ նշելով, որ իրենց թվում է նաև իր ընկերուհին։


Նրա խոսքով՝ տեղում իրավիճակը փոխվում է գրեթե ամեն ժամ, և մարդիկ, գտնվելով օտար երկրում, չպետք է զգան իրենց մենակ։ «Մենք հասկանում ենք, որ իրավիճակը բարդ է, բայց մեր հայրենակիցները չպետք է մենակ մնան», — գրել է նա։


Ղարիբյանը կոչ է արել ՀՀ Արտաքին գործերի նախարարությանը, կառավարության համապատասխան կառույցներին, Տուրիզմի հայկական ֆեդերացիային և Իսրայելում ՀՀ դեսպանությանը՝ հնարավորինս արագ արձագանքել և աջակցել քաղաքացիներին։ «Նրանց պետք է հստակեցում, ուղղություն, անվտանգություն։ Եկեք համախմբվենք ու ձայն դարձնենք նրանց կարիքը», — նշել է նա։


 


Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
16.06.2025
Ավելի քան 28 հազար քաղաքացի ստացել է սոցիալական կրեդիտ՝ միջինը՝ 89 հազար դրամ. Փաշինյան