ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող վիրավորում է ստացել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով.ՊՆ

Հոկտեմբերի 28-ին, ժամը 10։00-ի սահմաններում, ՀՀ արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ N զորամասի մարտական հենակետերից մեկում, զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող։


Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։


 


"Վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար", - նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։


VERELQ ավելի վաղ հայտնել էր, որ զինծառայողները թեթև վնասվածքներ են ստացել նռնակի պայթյունի հետևանքով։ Վիրավորում ստացած զիծառայողներն են՝ Վահե Ավետիսյանը, Ալեն Կարապետյանը, Կարլեն Արմենի Հակոբյանը, Արթուր Կարենի Անանյանը:


 


 


 


 

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...