18.04.2025
ՀՌՀ-ն հայտնի է հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ իր ներդրած ջանքերով. դեսպան
prev Նախորդ նորություն

Արշակյանը ընտրվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի անվտանգության ոլորտում օրենսդրության ներդաշնակեցման և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցերով համատեղ հանձնաժողովի և ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին:


Հակոբ Արշակյանն ընտրվել է պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:


Քննարկվել են հանձնաժողովների կողմից մշակվող մի շարք մոդելային իրավական փաստաթղթերի նախագծեր: Հայկական կողմի ներկայացրած առաջարկների հիմնական մասն արտացոլվել է հավանության արժանացած նախագծերում:


Որոշում է ընդունվել դիտողություններն ու առաջարկները փոխանցել նախագծերը մշակողներին` հաջորդ նիստերում քննարկելու համար:


 

ՀՀ ԶՈՒ չորս զինծառայող վիրավորում է ստացել զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով.ՊՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար