24.11.2024
Սուրբ Աթոռը կշարունակի ջանքեր գործադրել հայ ռազմագերիների վերադարձման հարցը լուծելու համար
prev Նախորդ նորություն

ՀՌՀ-ն հայտնի է հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ իր ներդրած ջանքերով. դեսպան

Հայ-Ռուսական համալսարանի նոր մասնաշենքի 4-րդ հարկում այսօր կայացել է Կոնֆուցիոսի լսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:

«Շնորհակալություն եմ հայտնում Չինաստանի կառավարությանը և անձամբ ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպանին այս լսարանի բացման համար տրամադրված օժանդակության համար: Հայ-Ռուսական համալսարանը միակն է մեր երկրում, որն երկար տարիներ իրականացնում է ակադեմիական ուսումնական ծրագրեր չինագիտության ոլորտում և ուղղությամբ, ու այս տարիների ընթացքում մենք ունենք տպավորիչ արդյունքներ: Մեր համալսարանի չինագետներն աշխատում են իրենց մասնագիտությամբ անգամ Չինաստանում և մեծ հարգանք են վայելում իրենց մասնագիտական գործունեության մեջ»,- նշել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը` հավելելով, որ ՀՌՀ-ի և Չինաստանի կառավարության ու ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան հետ սահմանվել է երկարատև, գործնական և բեղմնավոր համագործակցություն:

Միջոցառման ընթացքում ՀՌՀ-ի չինագիտության ուղղության ուսանողները կատարել են չինարեն երգեր և ելույթներ, ինչպես նաև անցկացրել են չինական թեյի ավանդական արարողություն:

Իր հերթին` ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը շեշտել է, որ Հայ-Ռուսական համալսարանն արդեն իսկ հայտնի է հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ իր ներդրած ջանքերով:


«Կոնֆուցիոսի լսարանը կարող է հնարավորություն ընձեռել բազմաթիվ ուսանողների համար ավելի լավ ճանաչելու Չինաստանի մշակույթը և լեզուն, խորացնել տնտեսական գիտելիքները և փոխադարձ հետաքրքրությունը Չինաստանի և Հայաստանի հանդեպ: Հուսով եմ, որ այս լսարանի և նաև միաժամանակյա թարգմանության լսարանի շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կխորացնեն իրենց գիտելիքները չինարենի ուսումնասիրության ընթացքում»,- հայտնել է նա:

Նշենք, որ Կոնֆուցիոսի լսարանի ամբողջ տեխնիկան և կահավորանքը ձեռք է բերվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության տրամադրած ֆինանսական միջոցներով: