18.04.2025
Ռուսաստանի խաղաղապահ ուժերն Արցախում մնալու են ավելի երկար. ԱԽ քարտուղար
prev Նախորդ նորություն

Վարդենիսում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Irakanum.am-ի տեղեկություններով, այսօր, ժամը 9:00-ի սահմաններում, Վարդենիսի Նորաբակ համայնքում, նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել զինծառայողների համար նախատեսված տնակում, երբ վերջիններս քնած են եղել:


Վիրավորում ստացած զիծառայողներն են՝ Վահե Ավետիսյանը, Ալեն Կարապետյանը, Կարլեն Արմենի Հակոբյանը, Արթուր Կարենի Անանյանը:


Ըստ աղբյուրի, վիրավոր զինծառայողներին շտապ օգնության մեքենայով տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Հոսպիտալից հայտնել են, որ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք՝ ներողություն եմ խնդրում. Արամ Վարդևանյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար