5.04.2026
Վարդենիսում նռնակի պայթյունից 4 զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում
prev Նախորդ նորություն

Տիկին Ավանեսյան, եթե վիրավորվել եք՝ ներողություն եմ խնդրում. Արամ Վարդևանյան

ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ներողություն է խնդրել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից.


«Երեկ ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում բառացի ասել էի. «Սա ոչ միայն մասնագիտական տեսանկյունից է խայտառակություն, այլև լկտի վարքագիծ է կարգավիճակի և պաշտոնի նկատմամբ։ Մեկ ամիս է՝ Առողջապահության նախարարը չի ցանկանում արձագանքել իր անմիջական պարտականության կատարմանը։ Սա նաև մարդկայնորեն է ինձ համար անհասկանալի»:


Անձնական վիրավորական որևէ ձևակերպում բնական է, որ առկա չէ, դա իմ ոճը չէ: Սակայն տեղեկացա, որ տիկին Ավանեսյանը վիրավորվել է այդ արտահայտությունից:

Որևէ խնդիր կամ դժվարություն չունեմ կնոջից ներողություն խնդրելու: Դաստիարակությունս թույլ չի էլ տալիս այլ վարքագիծ: Ուղիղ դիմեմ. տիկին Ավանեսյան եթե վիրավորվել եք խոսքերիցս, ներողություն եմ խնդրում, դա առհասարակ կնամեծարության պահանջ է: Միաժամանակ մի շարք անհամաձայնություններս ու քննադատությունս չեն սահմանափակվելու»,- ասված է պատգամավորի  հայտարարության մեջ:


VERELQ-ը հիշեցնում է, որ Անահիտ Ավանեսյանն այսօր հայտարարել է, թե երեկ ԱԺ պատգամավորներից մեկը թե՛ պատգամավորին, թե՛ տղամարդուն անվայել արտահայտություններ էր թույլ տվել իր հասցեին, և ինքը հրապարակավ պահանջում է, որպեսզի նա ներողություն խնդրի:


«Իմ կողմից իրավական բոլոր գործիքներն օգտագործվելու են, որպեսզի նա պատիժ կրի իր
արտահայտությունների համար»,-ասել էր նախարարը: 


 

Հայաստանը ՌԴ հետ քննարկում է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցը. Գրիգորյան
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար