27.11.2024
La Repubblica. Բացահայտվել է Էրդողանի տարածաշրջանային քաղաքականության հիմնավոր ձախողումը
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. Մոսկվան ու Անկարան կարող են համագործակցել Սիրիայում

Երկար ընդմիջումից հետո ՌԴ-ի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում կողմերը հանգել են միևնույն եզրակացության, թե ում պետք է համարել ահաբեկիչներ Սիրիայում:

Սերգեյ Լավրովը նշել է, որ Մոսկվան ու Անկարան հետաքրքրված են, որպեսզի կառուցողական հայրենասեր ընդդիմությունն ինչքան հնարավոր է արագ դուրս բերի իր ջոկատները դուրս գան Ջեբհատ ան-Նուսրայի ու Իսլամական պետության կողմից վերահսկվող տարածքներից: ԱՄՆ-ի ու Կանադայի մերձավորարևելյան հակամարտությունների ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Շումիլինը հայտարարել է, որ երկկողմ հարաբերություններում ոչ մի տեղաշարժ չի կարող լինել, քանի դեռ կողմերից մեկը չի գնացել զիջումների: Ըստ նրա, դրա համար անհրաժեշտ է, որ Մոսկվան ճանաչի Քրդական բանվորական կուսակցությունը ահաբեկչական, այսինքն կանգնի Թուրքիայի դիրքորոշմանը կամ Անկարան պետք է բիծ նետի Սիրիայի ազատ բանակի վրա, ինչպես դա արվել է ռուսական ԶԼՄ-ներով: Նրա խոսքով, Թուրքիան ու ՌԴ-ը միմյանց ազդակներ են ուղարկել կարգավորման մասին՝ Թուրքիան դրանում հետաքրքրված է տնտեսապես, իսկ Մոսկվան՝ քաղաքականապես և ռազմական-ռազմավարական իմաստներով:

ԱՊՀ երկրների տնօրենի տեղակալ Վլադիմիր Եվսեևը հայտարարել է, որ մոտակա ժամանակներս Թուրքիայի հետ սահմանակցողղ Հալեպի նահանգի հյուսիսում տեղի կունենա Ասադի բանակի լայնածավալ հարձակում: Նրա խոսքով, այդ առումով կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը, եթե Անկարան փակի իր սահմանի գոնե փոքրիկ հատվածը, ապա դա շատ կհեշտացնի հարձակումն, եթե ոչ՝ անորոշությունը կպահպանվի, փոխանցում է vedomosti.ru կայքը: Փորձագետը նշել է, որ Հալեպի գրավումը ռազմավարական իմաստով այժմ ավելի կարևոր է, քան անգամ ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքայի, ինչին ձգտում է Օբաման ավելի շատ PR ազդեցության տեսանկյունից: