21.06.2025
Փորձագետներ. Մոսկվան ու Անկարան կարող են համագործակցել Սիրիայում
prev Նախորդ նորություն

Մոսկվան C-300 համակարգերի երկրորդ խմբաքանակը կտրամադրի Իրանին

Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում C-300 հակաօդային համակարգերի երկրորդ խմբաքանակն առաքել Իրան, սակայն սպասում է, որ իրանցի գործընկերները կկատարեն ֆինանսական պարտավորությունները:

Այդ մասին հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը: Հուլիսի 3-ի դրությամբ Իրանի հակաօդային պաշտպանությունն արդեն ունի այդպիսի մի քանի համակարգ:

«Մենք առաքել ենք առաջին խմբաքանակը: Դա լիարժեք համալիր է: Մենք պատրաստվում ենք երկրորդ խմբաքանակն առաքել: Մեր գործընկերները պետք է վճարում կատարեն, իսկ գույքն արդեն փաստացի պատրաստ է առաքման»,-ասել է Ֆոմինը, փոխանցում է RT-ը:

Իրանն արդեն ցուցադրել է C-300 համակարգերի տարրերը Թեհրանում կայացած զորահանդեսներից մեկի ժամանակ:
Ալեքսանդր Կնյազև. Ռուս-թուրքական հաշտեցումը կլինի իմիտացիոն և կարճաժամկետ
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին