27.11.2024
ԱԳՆ. Բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմանավորվածությունների կյանքի կոչում
prev Նախորդ նորություն

La Repubblica. Բացահայտվել է Էրդողանի տարածաշրջանային քաղաքականության հիմնավոր ձախողումը

Բացահայտվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության «քիչ թշնամիներ» սկզբունքի վրա հիմնված տարածաշրջանային քաղաքականության հիմնավոր ձախողումը: Ընդհակառակը՝ նրա այդ քաղաքականությունը բազմաթիվ թշնամիներ է հավաքել և երկիրը ներքաշել տարածաշրջանը դատարկող արյունալի հակամարտությունների մեջ: Այս մասին իտալական La Repubblica թերթում «Էրդողանի պարը գայլերի հետ» վերնագրով հոդվածում գրում է Հնդկաստանում և Իրանում Իտալիայի նախկին դեսպան Ռոբերտո Տոսկանոն:

«Ամեն ինչ սկսվեց Սիրիայի նախագահ Բաշար Ասադին տապալելու որոշման : Այդ որոշումը դժվար է հասկանալ, եթե հաշվի առնենք, որ Անկարան ու Դամասկոսը ոչ միայն համագոյակցում, այլև համագործակցում էին, իսկ Սիրիայում քաղաքացիական պատերազմի սկիզբը կանխատեսելիորեն կբերեր Թուրքիայի սահմաններում կազմակերպված և զինված սիրիացի քրդերի ի հայտ գալուն, որոնք փոքրամասնություններին վերահսկել և ճնշել կարողացող Ասադի վարչակազմի ժամանակ երբեք սպառնալիք չեն ներկայացրել Թուրքիայի ամբողջականությանը», -հայտնում է հեղինակը:

«Այդ ռազմավարական ընտրության միակ հնարավոր բացատրությունը ոչ մի ընդհանուր բան չունի ո՛չ քրդական հարցի, ո՛չ էլ թուրք-սիրիական հարաբերությունների հետ, և ավելի նվազ կապ ունի բաասականների անխիղճ բռնապետությունից սիրիական ժողովրդի ազատագրության գործի հետ», – ասվում է հոդվածում: «Էրդողանը դեմ է հանդես եկել Ասադին, որպեսզի դառնա արմատական սուննի իսլամի առաջնորդ: Սակայն, նրա այդ գաղափարը տապալվեց», -գրում է հեղինակը` նշելով, որ «դեն նետելով լիդերության նկրտումները, Թուրքիան որոշել էր տարանցման ուղի դառնալ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման արտասահմանցի մարտիկների համար, և ամենակոփված ու արմատական մարտիկների և ծայրահեղականների հուսալի թիկունքի վերածվել»:

«Էրդողանն անմտորեն և արկածախնդրորեն «գայլերի հետ պարի» էր բռնվել՝ ռիսկային ընտրություն, որը սովորաբար վատ հետևանքների է բերում: Իրականում «գայլերը» (օրինակ` մաֆիան) սովորաբար դաժանությամբ են արձագանքում դավաճանության ցանկացած հատկանիշի կամ նախկին խոստումներից հրաժարվելուն, ինչը, դատելով ըստ ամենայնի, տեղի է ունենում ներկայում» – նշում է դիվանագետը: «Հատկանիշներ կան, որոնք ստիպում են հավատալ, որ Թուրքիան ելք է որոնում իր արտաքին քաղաքականության կրկնակի ձախողումից. նրանից, ինչը կապված է «արաբական գարունը» գլխավորելու փորձի հետ, և նրանից, որին բերել է արմատական ջիհադականներին Անկարայի պաշտպանությունը»,- գտնում է Տոսկանոն:

«Գրեթե միաժամանակ երկու շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցան. Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության հաղթահարումը (Թուրքիան ներողություն է խնդրել անցյալ տարի ռուսաստանցի օդաչուի սպանության համար) և Իսրայելի հետ հաշտվելը (որոշվել է 2010 թվականին Գազայի հատված մեկնող «Մավի Մարմարա» նավում 9 թուրքերի իսրայելցի զինվորի կողմից սպանության միջադեպից հետո հարաբերությունները սկսել մաքուր էջից), -ասվում է հոդվածում: «Դրանք փակուղուց դուրս գալու փորձեր են, որոնց մեջ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մտցրել է Էրդողանի ավանտյուրիզմը: Եվ դրանք կբերեն ԴԱԻՇ-ից Թուրքիայի հեռավորություն պահպանելուն ու փոփոխությունների, ինչն, անկասկած, չի բավարարելու ահաբեկչական կառույցին, հատկապես ներկայում, երբ կասկածի տակ է դրվում բռնազավթված տարածքներում նրա վերահսկողությունը, և թուրքական թիկունքից զրկվելը նրա համար կործանարար կլինի»,-ամփոփում է Ռոբերտո Տոսկանոն: