26.11.2024
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
prev Նախորդ նորություն

List.am-ի հիմնադիրն իր Epic մանկական կրթական ծրագիրը վաճառել է 500 մլն դոլարով

Անվճար հայտարարությունների հայկական խոշորագույն օնլայն հարթակ List.am-ի հիմնադիր Սուրեն Մարկոսյանն իր՝ Epic մանկական կրթական ծրագիրը Indian Byju’s-ին վաճառել է 500 մլն դոլարով, իսկ մինչ այդ վաճառել է իր Crowdstar խաղային ընկերությունը 250 մլն դոլարով:


Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն այսօր՝ հուլիսի 23-ին, հանդիպել է Սուրեն Մարկոսյանի հետ և քննարկել Հայաստանի տնտեսությանն աջակցելու հարցերը:


«Այսօր ես հանդիպել եմ list.am, Crowdstar եւ Epic-ի հիմնադրի, իմ վաղեմի ծանոթ Սուրեն Մարկոսյանին, որը երկու օր առաջ վաճառել է իր Epic մանկական կրթական ծրագիրը։ Հարթակը Indian Byju’s-ին վաճառվել է 500 մլն դոլարով, իսկ մինչ այդ նա իր Crowdstar խաղային ընկերությունը վաճառել է 250 մլն դոլարով: Մարդը, ով հարստացել է իր կրթության և ինտելեկտի շնորհիվ:


Մենք խոսել ենք Հայաստանի տնտեսությանն ու հատկապես փոքր ու միջին ընկերություններին օգնելու մասին», - Facebook-ի իր էջում գրել է Վահան Քերոբյանը։