6.09.2025
List.am-ի հիմնադիրն իր Epic մանկական կրթական ծրագիրը վաճառել է 500 մլն դոլարով
prev Նախորդ նորություն

Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության ընդլայնումը. նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։


Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.


«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են:


Ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում միասնական շահերի պաշտպանությունը և համատեղ գործելու անհրաժեշտությունը:


Համոզված եմ, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան և կներառեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»։


 

ՀՀ-ն ու Արցախը առավել ակտիվ են բախվելու աշխարհաքաղաքական տարբեր բևեռների դիմակայությանը
Հաջորդ նորություն next
 Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը
04.09.2025
Դեսպան Սմբատյանն ու Թբիլիսիի փոխքաղաքապետը քննարկել են համագործակցության ընդլայնումը