24.11.2024
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է հայ ժողովրդին հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ
prev Նախորդ նորություն

Լավրովը մեկնում է Բաքու. օրակարգում Ղարաբաղի շուրջ զարգացումներն են

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը կմեկնի Բաքու, որտեղ նախատեսվում են մի շարք հանդիպումներ: Օրակարգում Լեռնային Ղարաբաղում իրավիճակն է: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:


Լավրովը Ադրբեջանի մայրաքաղաքում կմնա մինչ երեքշաբթի:


Հիշեցնենք, մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելեց Երեւան, որտեղ հանդիպումներ ունեցավ հայ գործընկեր Արա Այվազյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:


Զախարովան տեղեկացրել է, որ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումներում նախատեսվում է դիտարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ:


«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման գործնական ասպեկտներին», - ասել է նա: