23.11.2024
Սերբիան երբեք չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
prev Նախորդ նորություն

Նազարբաևը չի բացառել Ղազախստանի կառավարման մոդելի փոփոխությունը

Ապագայում Ղազախստանում կարող է փոխվել կառավարման մոդելը, սակայն դա կախված է մի շարք գործոններից, և առաջին հերթին տնտեսությունում, աշխարհում և երկրի նրեսում իրադրությունից: Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը այն բանից հետո, երբ քվերակել է երկրում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններում:

«Փոփոխություններ պետք է տեղի ունենան: Ղազախստանում գործում է նախագահական կառավարման մոդելը: Խոսքը իշխանության տարբեր ճյուղերի՝ նախագահի, խորհրդարանի և կառավարության միջև այդ լծակների վերաբաշխման մասին է: Մենք այդ ուղղությամբ մտածում ենք, և հենց դա տեղի ունենա, կնայենք անպայման հետևյալ գործոններին՝ իրադրությանը տնտեսությունում, երկրի նրեսում և աշխարհում: Եթե այդպիսին լինի ժողովրդի կամքը, ապա մենք լրջորեն կխորհենք այդ ուղղությամբ», - հայտարարել է Նազարբաեւը, հայտնում է ՌԲԿ-ն:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 20-ին, Ղազախստանում անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ երկրի խորհրդարանի ստորին պալատը բաղկացած է 107 պատգամավորներից, որոնցից 98-ը ընտրվում են համամասնական ընտրակարգով, իսկ 9 պատգամավոր՝ Ղազախստանի ժողովդի ասսամբլեայի միջոցով: Ներկայիս խորհրդարանի լուծարման կոչ Ղազասրանի նախագահին արել են հենց իրենք՝ պատգամավորները՝ նշելով, որ գործող օրենսդիր մարմինն իրականացրել է իր առջև դրված խնդիրները, և նոր իրավիճակում կարևոր է, որպեսզի «կուսակցությունները ժողովրդի վստահության նոր քվե ստանան»:

Ղազախստանն ունի արտահերթ ընտրություններ անցկացնելու բավականին հարուստ փորձ: Սա արդեն հինգերորդ խորհրդարանն է, որի «կյանքը կընդհատվի» իր գործունեության պաշտոնական ավարտից մեկ տարի առաջ: Շատ վերլուծաբաններ այս ընտրությունների անցկացումը բացատրում են նավթի գների անկման պատճառով այդ երկրում ստեղծված խնդրահարույց իրավիճակով կամ իշխանությունների ուղղակի ցանկությամբ ապահովել քաղաքական տեսարան՝ հասարակության ուշադրությունը շեղելու համար:

Նազարբաեւի խոսքով իշխանության գործող համակարգը սահմանված է Սահմանադրությամբ, և կառավարման մոդելի փոփոխության համար անհրաժեշտ է փոխել երկրի Մայր օրենքը: Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ Ղազախստանը երիտասարդ պետություն է, և պետք չէ նրան արհեստականորեն ժողովրդավարական շրջանակաների մեջ դնել: «Պետք չէ, մենք ուրիշ ենք: Ասիայում այլ հարաբերություններ են, այլ կրոն է և այլ հնարավորություններ: Այդ իսկ պատճառով մենք բոլորս պետք է սովորենք հարգել միմյանց ավանդույթները, պատմությունը և մշակույթը», - նշել է նա: