20.04.2025
Նազարբաևը չի բացառել Ղազախստանի կառավարման մոդելի փոփոխությունը
prev Նախորդ նորություն

Ասադը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին ռազմական և քաղաքական աջակցության համար

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ ՌԴ-ի ու Իրանի կողմից ռազմական և քաղաքական աջակցությունը թույլ տվեցին ամրապնդել ժողովրդի ամրությունն ահաբեկիչների դեմ պատերազմում, փոխանցում է Sana-ն:

Ասադը վստահություն է հայտնել, որ Սիրիայի և նրա դաշնակիցների հաղթանակը կօգնի ձևավորել նոր աշխարհակարգ. "Սիրիայի հաջողությունները թույլ կտան դիմագրավել Արևմուտքի՝ իր կամքը թելադրելու ջանքերին":

Նա հավելել է, որ այդ հաջողությունը թույլ կտա պայքարել արևմտյան նոր գաղութարարության և նրա տարածաշրջանային դաշնակիցների ջանքերի դեմ, որոնք հակասում են Մերձավոր Արևելքի ժողովուրդների իրական շահերին, ովքեր պայքարում են իրենց ինքնիշխանության համար:
Փորձագետներ. ՌԴ-ը Սիրիայում հրադադարի վերահսկողության սուբյեկտ է
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար