23.11.2024
Իվաշով. ՌԴ-ը քաղաքական և ռազմա-տեխնիկական առումով մնում է Մերձավոր Արևելքում
prev Նախորդ նորություն

Սերբիան երբեք չի միանա ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին

Սերբիան երբեք չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այս մասին ՏԱՍՍ գործակալության հարցմանն ի պատասխան հայտնել են ՄԱԿ-ում Սերբիայի մշտական ներկայացուցչությունից՝ մեկնաբանելով Եվրամիության կոչը բոլոր երկրներին դիտարկել Մոսկվայի դեմ պատժամիջոցների կիրառման հանարավորությունը Ղրմի խնդրի համատեքստում:

«Սերբիայի նախագահը, վարչապետը և արտաքին գերծերի նախարարն ասել ու շատ անգամ կրկնել են, որ Սերբիան երբեք չի միանա Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին: Այդ դիրքորոշումը չի փոխվել», - հայտարարել է ՄԱԿ-ում այդ երկրի գրասենյակի ներկայացուցիչ Անա Իլիչը:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Ռուսաստանի հետ Ղրիմի վերամիավորման երկրորդ տարեդարձի կապակցությամբ Եվրամիությունը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է արել միանալ Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: Համապատասխան կոչով հանդես է եկել Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունը ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին կոչ է անում չճանաչման համանման քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 68/262 բանաձեւին համապատասխան»,-հայտարարել է Ֆեդերիկա Մոգերինին:

Նշենք, նաև, որ Հայաստանը ՄԱԿ-ի անդամ երկրներից մեկն է, սակայն Երևանը այն 11 երկրների շարքում է, որը դեմ է քվեարկել Մոգերինիի մատնանշած բանաձեւին: 2014 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված այդ բանաձեւով աջակցություն է հայտնվում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված բանաձեւում Ղրմի հանրաքվեն համարվում է որպես անօրինական ակտ և կոչ արվում բոլոր անդամ պետություններին չճանաչել թերակղզին որպես Ռուսաստանի մաս: ՄԱԿ ԳԱ բանաձեւերը կրում են խորհրդատվական բնույթ և պարտադիր չեն կատարման:

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել էր Մոգերինի հայտարարությանը՝ նշելով, որ Ղիրմը և Սեւաստոպոլը «ՌԴ անբաժանելի մաս են»: «Եվրամիության վերջին շրջանում կիրառած տնտեսական և քաղաքական ճնշման մեթոդները ոչ հեռանկարային են և չեն կարող փոխել այդ փաստը», - ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: