23.11.2024
Wall Street Journal: ՌԴ-ը Սիրիայում ցուցադրեց ռազմական հզորություն ու խիզախություն
prev Նախորդ նորություն

Իվաշով. ՌԴ-ը քաղաքական և ռազմա-տեխնիկական առումով մնում է Մերձավոր Արևելքում

Ռազմական գործիչներն արել են իրենց գործը, արմատական փոփոխություն են մտցրել Մերձավոր Արևելքի ռազմական իրավիճակում և պայմաններ են ստեղծել, որպեսզի սիրիական ղեկավարությունը դառնա հակամարտության կարգավորման քաղաքական բանակցությունների սուբյեկտ: Այդ մասին հայտարարել է աշխարհաքաղաքական հարցերով փորձագետ, գեներալ-գնդապետ Լեոնիդ Իվաշովը:

Ըստ փորձագետի, ՌԴ-ը չի հեռանում Մերձավոր Արևելքից, այլ միայն կրճատում է իր ռազմական ներկայությունը, սակայն պահպանում է քաղաքական-դիվանագիտական գործոնը: «Մենք մնում ենք այդ տարածաշրջանում քաղաքականապես և ռազմա-տեխնիկական առումներով, պահպանում ենք մեր ռազմական ներկայությունը, սակայն այն սահմաններում, որոնք այսօր անհրաժեշտ են», - նշել է նա: Իվաշովը վստահ է, որ կիսատ որոշումների մասին խոսք լինել չի կարող:

«Ես որպես աշխարհաքաղաքական հարցերի մասնագետ և պրոֆեսիոնալ ռազմական գործիչ աջակցում է այդ որոշումը, քանի որ ռազմական իրավիճակում արմատական փոփոխություններ արդեն եղել են: ՌԴ-ի օդուժը ոչնչացրել է մեծ ահաբեկչական կազմակերպության կառավարման համակարգը, խախտել են "Իսլամական պետության", Ջեբհատ ան-Նուսրայի և այլ կազմակերպությունների նյութական, տեխնիկական, ֆինանսական մատակարարման ուղիները: Այսօր անհրաժեշտ է կիրառել հետախուզական ավիացիան և հետախուզական գործակալներին, համակարգել տարբեր խմբավորումներին և հասնել հարցի քաղաքական կարգավորմանը», -նշել է նա, փոխանցում է islamnews.ru կայքը: