23.11.2024
ՌԴ ՊՆ-ը ֆիքսում է Սիրիայում հրադադարի պահպանումը
prev Նախորդ նորություն

Wall Street Journal: ՌԴ-ը Սիրիայում ցուցադրեց ռազմական հզորություն ու խիզախություն

ՌԴ-ը ռազմական գործողությունների շնորհիվ ոչ միայն փրկել է իր տարածաշրջանային դաշնակից՝սիրիացի նախագահ Բաշար Ասադին, այլ կարողացել է միջազգային հարթակում այլ առավելություններ ձեռք բերել, փոխանցում է Wall Street Journal-ը:

Արևմուտքը չի կարողացել մեկուսացնել Մոսկվային Ուկրաինայի պատճառով, ավելին՝ այդ երկրները ստիպված էին գնալ ՌԴ-ի հետ խորհրդակցությունների ռազմական գործողություններ իրականացնելիս այն բանից հետո, երբ ՌԴ-ի օդուժը գործողություններ սկսեց Սիրիայում:

ԱՄՆ-ը ցանկանում էր անթռիչք գոտի ստեղծել Սիրիայում, սակայն դա նույնպես դարձավ անհնար, քանի որ մեծ էր ռուսական ինչ-որ ինքնաթիռ խոցելու հավանականությունը:

Բացի այդ, ՌԴ-ը ցուցադրեց այնպիսի ռազմական հզորություն և խիզախություն, որ Արևմուտքը նրանից չէր սպասում: Մոսկվան զարմացրել է նաև ռազմական փորձագետներին՝ մի քանի ամիս շարունակ ավիացիոն հարձակումներ իրականացնելով գրոհայիններ դիրքերին:

Ռուսական նորագույն տեխնիկայի ցուցադրությունը նաև զենքի գովազդ էր միջազգային շուկայում, որտեղ Մոսկվան մրցակցում է Վաշինգտոնի հետ: