24.11.2024
Փոխվարչապետ. Հայաստանին ձեռնտու է առևտուր անել ՌԴ-ի հետ և լինել ԵԱՏՄ-ում
prev Նախորդ նորություն

Տնտեսագետ. Հայաստանին ԵՏՄ-ում սպասվում են ներդրումներ և արտահանման ավելացում

Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցության էֆեկտը Հայաստանը կարող է զգալ արդեն այս տարվա ամռանը: Այդ ժամկետները պայմանավորված են դեպի ռուսական շուկա հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման շրջանի մեկնարկով: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար Ազա Միհրանյանը՝ Երևանում Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցության քննարկման ընթացքում:

Մինչ այս տարվա ամառ հավանաբար կլուծվի Լարսում "կանաչ միջանցքի" ապահովման հարցը (Վրաստանի տարածքով հեշտացված կարգով տարանցման հնարավորություն), լոգիստիկայի հետ կապված այլ խնդիրներ, կլուծվեն արտադրական կոոպերացիայի հարցերը, որոնք այժմ գտնվում են բանակցությունների փուլում, հայտնում է news.am-ը: Միհրանյանը նշել է, որ ապրանքների ձևակերպման հետ կապված որոշ խնդիրներ, տեխնիկական ռեգլամենտի պահպանման և վճարային համակարգերի կիրառումը՝ լուծելի խնդիրներ են:

Նրա կարծիքով, ԵՏՄ-ում Հայաստանը սպասել նաև նոր ներդրումների: "Այս պահին հնարավոր է ներդրումների ներգրավման տեմպերի որոշակի նվազում, կապված տնտեսական իրավիճակի հետ: Սակայն Հայաստանն ունի մաքսիմալ շանսերը, քանի որ ռուսական կապիտալը երկրում առկա է ամուր և վաղուց", - նշել է նա: Նրա խոսքով, քանի որ ռուսական կապիտալը առանց այն էլ լայնորեն ներկայացված է ԵՏՄ-ում, Երևանի հիմնական խնդիրներից է ներգրավել ղազախական ներդրումներ, որոնք Հայաստանում գրեթե չկան: