Եվրասիական բանկ. Ռուբլու ճկուն կուրսը նվազեցնում է ԱՊՀ երկրների տնտեսությունների անկումը
Այս տարվա ընթացքում ԱՊՀ-ի երկրների ընդհանուր ՀՆԱ-ն կնվազի 2.4%-ով և կվերադառնա 1.8% մակարդակին 2016թ.-ին: Այդ մասին նշվում է հերթական "ԱՊՀ-ի մակրոմոնիթորինգում", որը հրապարակվել է Եվրասիական զարգացման բանկի Վերլուծական վարչության կողմից: Բանկի կանխատեսումները հիմնվում են այն ենթադրությունների վրա, որ 2015թ.-ին տեղի կունենա նավթի գների աստիճանական վերականգնում, իսկ ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները, ուկրաինական ճգնաժամի պատճառով, չեն ուժեղացվի:
Նշենք, որ ռուբլու կայունացման և ՌԴ-ի տնտեսության վերականգնման մասին վերջերս գրել է նաև Bloomberg հեղինակավոր պարբերականը: Փորձագետների կարծիքով, ռուբլը կվերականգնվի, իսկ 2015թ.-ին նրա տատանումները դարձել են ավելի ցածր, քանի 30 այլ արժույթների մոտ: Այս պահին ռուսական արժույթը տատանվում է 2009թ.-ի մակարդակի սահմաններում: Բանկի վերլուծաբանների կարծիքով, Brent տեսակի նավթի գները մեկ բարելի համար այս տարի կհասնեն 60 դոլարի և լրացուցիչ կբարձրանան 2016թ.-ին:
Հետազոտության մեջ նշվում է, որ ճիշտ ժամանակին ընդունված ռուբլու ճկուն կուրսի քաղաքականությունը կդառնա այն գործոնը, որը տարածաշրջանի տնտեսական անկումը ավելի փոքր կդարձնի, քան 2009թ.-ին: Հետազոտության մեջ նշվում է, որ ԱՊՀ-ի երկրների ՌԴ-ից դուրս արտաքին դիսբալանսների կանխարգելումը պահանջում է հետևողականորեն իրականացնել փոխհամաձայնեցված արժութային և բյուջետային քաղաքականություն: Դրանց բացակայության դեպքում տարածաշրջանի տնտեսությունների կողմից արտաքին կայունության կորստի հնարավորությունը ավելի բարձր կլինի մոտակա տարիների ընթացքում:
Այս պահի դրությամբ տարածաշրջանի պետությունները քայլեր են ձեռնարկում իրենց դրամավարկային և բյուջետային քաղաքականության փոփոխության ուղղությամբ: Դրանք ուղղված են արտահանման նվազման հետ կապված կորուստներից, միգրանտների կողմից տրանսֆերտների թվի նվազումից, ներդրումների հոսքի և տեղական արտադրողների ռուբլու անկման հետ կապված մրցունակության անկումից վճարային բալանսների կայունության պահպանմանը: Մի շարք երկրներում դա ենթադրում է նաև դրամի դեվալվացիա: Դրան զուգահեռ, տարածաշրջանի տնտեսություններում նկատվում է պետական ֆինանսների համախմբում: Երկրների մի մասը վերանայել է 2015թ.-ի իր բյուջեները դեպի ավելի շատ խնայում:
Հետազոտության մեջ նշվում է, որ 2014թ.-ի իրավիճակի հետ կապված հետևանքները, որոնք իրենց ազդեցությունն են թողել ԱՊՀ տնտեսությունների վրա, ամենայն հավանականությամբ, կպահպանվեն նաև 2015թ.-ի ընթացքում: Դրանց վերաբերվում է դոլարի ամրապնդումը այլ արժույթների նկատմամբ՝ խոշորագույն կենտրոնական բանկերի դրամային քաղաքականության դինամիկայի տարբերությունների և հանքանյութերի, հատկապես նավթի գների, անկման ֆոնին:
Եվրասիական բանկի փորձագետների կարծիքով, աշխարհում տնտեսությունների հավասարաչափ վերականգնման միտումները՝ կապված եվրոյի գոտում տնտեսական աճի և ԱՄՆ-ում դանդաղման հետ, ցույց են տալիս, որ հիմնական արժույթների միմյանց նկատմամբ եղած դինամիկան այս տարվա 2-3 եռամսյակում կլինի ավելի հանգիստ: Պետք է սպասել նաև հանքանյութերի գների աստիճական վերականգնում, այդ թվում նավթի գների: Այդ գործոնները կպաստեն ռուսական ռուբլու կայունությանը և կդյուրացնի ԱՊՀ-ի այլ երկրներին մակրոտնտեսական քաղաքականության ադապտացիան արտաքին գործոններին:
Եվրասիկան զարգացման բանկը՝ միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ստեղծվել է ՌԴ-ի և Ղազախստանի կողմից 2006թ.-ին՝ անդամ-պետությունների շուկայական տնտեսությունների զարգացմանը նպաստելու համար, ապահովելու դրանց տնտեսական աճը և առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանը: Բանկի անդամ-պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: