16.10.2025
Հիշեցում հատուկ «մուտիտ» անել սիրողների և դրան «հավատացողների» համար․․․
prev Նախորդ նորություն

Մինչ Երևանում հեծանիվ են քշում, Բաքվում գծում են սահմաններ

Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածում ե՞ն, թե «Արևմտյան Զանգեզուրն» ըստ ադրբեջանական լոգիկայի որտեղ է գտնվում:


Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել է ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել:


Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծավային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Ինչու Իրանում հարգանքով են մոտենում եկեղեցիներին, իսկ Թուրքիայում դրանք ոչնչացնում են
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
16.10.2025
Ալիևի հետ քննարկել ենք նախկին հայտարարությունների դրույթները. Փաշինյան