24.11.2024
Դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար
prev Նախորդ նորություն

Կորոնավիրուսի վարակակիրների հաստատված թիվը հասավ 190-ի. պաշտոնական

Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների հաստատված թիվը 22.03.2020թ․ ժամը 10։00-ի դրությամբ 190 է։ Բուժվածներ՝ 2, մահվան ելքեր՝ 0։


Նախօրեի վարակակիրների վերջին հաստատված թիվը 160-ն էր։


Տվյալները յուրաքանչյուր օր, ժամը 10:00-ին թարմացնում է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։


ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:


Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:


Իրվիճակը տարածաշրջանում


Մարտի 22-ի տվյալներով, տարածաշրջանում վարակն ուներ հետևյալ պատկերը.


Հարևան Վրաստանում վարակվածների թիվը 49 է, Ադրբեջանում՝ 53, որից 1-ը մահացել է, Թուրքիայում՝ 947, որից 21-ը՝ մահացել է, Ռուսաստանում՝ 306, որից 1-ը մահացել է: Իրանում մահացել է 1.556 հոգի, վարակակիրների թիվը 20,610 է: