24.11.2024
Կորոնավիրուսի վարակակիրների հաստատված թիվը հասավ 190-ի. պաշտոնական
prev Նախորդ նորություն

Չի բացառվում, որ արտակարգ դրությունն ավարտվի սահմանված ժամկետից շուտ. Ավինյան

Չի բացառվում, որ արտակարգ դրությունն ավարտվի սահմանված ժամկետից շուտ։ Նման կարծիք Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնել է ՀՀ փոխվարչապետ և պարետ Տիգրան Ավինյանը։


Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս պահին որևէ բան հստակ չէ՝ կերկարաձգվի արտակարգ դրությունը, թե, ժամկետից շուտ կավարտվի. «Եթե կանխարգելիչ գործողությունները արդյունավետ լինեն, հնարավոր է, որ ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»,- ասաց նա։


Հիշեցնենք, մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը:


VERELQ-ը հիշեցնում է, որ մարտի 22-ի երեկոյան Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 194-ի: