Կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհով մեկ ու ՀՀ-ն անմասն չի մնացել այդ վիրուսի տարածումից:
Վիրուսի տարածումն իր հետ բերում է պետական կառավարման արդյունավետության և առկա լուրջ սպառնալիքներին օպերատիվ արձագանքելու վերաբերյալ տարբեր հարցեր:
ՀՀ-ն գտնվելով թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման պայմաններում՝կորոնավիրուսի տարածման պայմաններում ստիպված է փակ պահել կամ կտրուկ սահմանափակել իր արտաքին տնտեսական շփումները հարևան Իրանի և Վրաստանի հետ, որտեղ նույնպես առկա են կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր:
Փակ սահմանների առկայության պայմաններում պետության կառավարումը պետք է դառնա «թեսթ-դրայվ» թե գործող իշխանությունների, թե ընդհանրապես ՀՀ-ի պետական, ուժային կառույցների ու ինստիտուտների համար: Ղարաբաղյան հակամարտություն ունեցող երկիրը պետք է պատրաստ լինի, որ Ղարաբաղում լայնածավալ պատերազմի դեպքում թուրք-ադրբեջանական տանդեմը փորձելու է կտրել Վրաստանով ու Իրանով անցնող ՀՀ-ի կյանքի ճանապարհները:
ՀՀ-ի համար այդ կարևորագույն լոգիստիկան անցնում է Վրաստանի ու Իրանի ադրբեջանաբնակ շրջաններով և Բաքվի ու Անկարայի հատուկ ծառայություների համար բարդ չի լինելու տեղի բնակչության օգնությամբ սահմափակել դեպի ՀՀ բեռների տեղափոխությունը:
Այս պարագայում ՀՀ-ն պետք է բարձրացնի իր տնտեսական ինքնաբավության մակարդակը՝հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների առումով, որտեղ այժմ առկա է մեծ բաց՝այդ ապրանքների զգալի մասը ներկրվում են: ՀՀ-ն համարվում է ներկրումից մեծ կախվածություն ունեցող երկիր, ինչն անթույլատրելի է՝թե գեոպոլիտիկ պատճառներով, թե առկա՝կորոնավիրուս և գալիք սպառնալիքների հանգամանքները հաշվի առնելով:
Փաշինյանն ու նրա թիմը պետք է մոդելավորեն այն իրավիճակը, որ ՀՀ-ն կարող է հայտնվել տարբեր պատճառներով գրեթե 100 տոկոսանոց շրջափակման մեջ: Տնտեսական, պետական, ուժային կառույցներն ու հասարակությունը պետք է օպերատիվ և ամենակարևորն առանց խուճապի սկսեն արձագանքեն այդպիսի իրավիճակների:
Պետության համար կորոնավիրուսի հետ առկա իրավիճակը պետք է լինի լուրջ քննություն, թե ինչպես պետք արձագանքել այսպիսի չնախատեսված իրավիճակներին, ինչպես նաև մոդելավորեն տարբեր իրավիճակներ՝ղարաբաղյան պատերազմի դեպքում ամբողջ պետական համալիրի համարժեք ու ադեկվատ արձագանքի առումով:
Գեոպոլիտիկ իրավիճակը ՀՀ-ի շուրջ շարունակելու է մնալ լարված՝Թուրքիան ու Ադրբեջանը չեն բացելու սահմանները, իսկ Բաքուն ակտիվորեն նախապատրաստվում է լայնածավալ պատերազմի:
Այս պայմաններում պետությունը պետք է լրացնի տնտեսական այն բացերն, որոնք այժմ առկա են և բարձրացնի ՀՀ-ի ինքնաբավության մակարդակը՝բոլոր ոլորտներում:
Վարդան Վարդանյան