23.11.2024
Տնտեսական աճը 2019-ին կկազմի առնվազն 7.5%. նախարար
prev Նախորդ նորություն

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք

ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանին տեղափոխել են հիվանդանոց, այժմ նա «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է։


Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ վիճակը ծանր է, բժիշկները փորձում են նրան հետ բերել, որ չմահանա. 


«Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում», - հավելել է փաստաբանը։


Գեներալի պաշտպանական խումբը բազմիցս է բարձրաձայնել, որ կալանքը անհամատեղելի է Գրիգորյանի առողջական վիճակի հետ:


VERELQ-ը տեղեկացրել էր, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: