2019 թվականը ձեռքբերումների տարի էր թե՛ արձանագրված տնտեսական ցուցանիշների, թե՛ միջավայրի փոփոխության տեսանկյունից: 2019 թվականին տնտեսական աճը կկազմի առնվազն 7.5%: Այս մասին հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Հայաստանում միջավայրային փոփոխությունների մասին գնահատականներ ենտվել հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գնահատականները՝ ՖԻՏՉ, Մուդիզ: Այդ գնահատականները նշանակում են, որ ներդրողի տեսակյունից Հայաստանն ավելի բարենպաստ դիրքում է գտնվում, ու միջազգային ներդրողի տեսանկյունից ավելի գրավիչ և ավելի հուսալի պայմաններ է խոստանում, քան մինչ այդ: Նմանատիպ գնահատական է տրվել նաև ՄԱԿ-ի UNCTAD-ի հրապարակած զեկույցում, որտեղ նշվել է, որ ՀՀ ներդրումային միջավայրը բարենպաստ է, օրենսդրությունը համահունչ է միջազգային լավագույն չափանիշներին», - ասել է նախարարը:
Արտահաման խթանման համար, նախարարը խոսքով, ապահովագրվում են արտահանողները: «Այսպես նրանք ապահովագրվում են իրենց արտահանման ապրանքների դիմաց չվճարման ռիսկից», - ասել է նախարարն ու հավելել, որ 2019-ին գրանցվել է 50 տոկոս արտահանման ապահովագրման ծավալի աճ: «Տրամադրած վկայագրերի գումարը կազմել է 11.5 մլրդ ՀՀ դրամ, որը ⅓-ով ավելի է նախորդ տարվանից», - ասել է նա՝ հավելելով, որ ապահովագման գործընթաց է իրականացվում նաև գյուղատնտեսությունում:
«Մեկնարկել է գյուղատնտեսության ապահովագրության ծրագիրը: Ծրագրի ներդրման արդյունքում 6 մարզերում՝ Արագածոտնում, Արմավիրում, Արարատում, Վայոց Ձորում, Կոտայքում և Տավուշում, հնարավորություն է ստեղծվել վաղ ցրտահարության, կարկուտի և հրդեհի ռիսկերից ապահովագրել խաղողի և ծիրանի այգիները: Կառավարությունն աջակցելով ֆերմերներին՝ մեկ ռիսկից ապահովագրման դեպքում իրականցնում է ապահովագրավճարի 50 տոկոսը, իսկ երկու ռիսկի ապահովագրման դեպքում՝ 60 տոկոսը», - ասել է նա:
Ներդրվել է նաև ջերմոցային տնտեսություններին աջակցության նոր ծրագիր, համաձայն որի 300-3000քմ. ջերմոցներ կառուցելու համար կառավարությունը նախատեսել է երկու եղանակով աջակցություն՝ վարկերի սուբսիդավորում, իրենց սեփական միջոցներով ջերմոցներ կառուցող տնտեսվարողներին որոշակի դրամական փոխհատուցումների տրամադրում:
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ ակնկալվում է, որ 2019 թվականին արտահանման աճը կլինի 5-10 տոկոս սահմաններում, իսկ 2020 թվականի համար կանխատեսվել է 10 տոկոս աճ։ 2019 թվականի համախառն արտահանման վրա մեծ ազդեցություն են ունեցել հետևյալ ապրանքների արտահանման աճը.
Կոնյակի արտահանումն աճել է 26.7 տոկոսով,
Ծխախոտի արտահանումը՝ 9 տոկոսով,
Պղնձի խտանյութի արտահանումը՝ 16.8 տոկոսով,
Անմշակ ոսկու արտահանումը՝ 31 տոկոսով,
Երկաթի արտահանումը՝ 18.1 տոկոսով,
Շոկոլադի արտահանումը՝ 14.6,
Մրգային գինիների արտահանումը՝ 75 տոկոսով, այդ թվում՝ խաղողի գինիների արտահանումը՝ 26 տոկոսով,
Ոսկագործ իրերի արտահանումը՝ 19 տոկոսով
Բուսաբուծության ոլորտի հանրագումարային արտահանում՝ 25 տոկոսով և այլն։