20.04.2025
«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 մլնը
prev Նախորդ նորություն

Ալմաթիում ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն

Ղազախստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ նախնական տվյալներով Ալմաթի-Նուր-Սուլթան մարդատար ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան:


««Bek Air» ավիաընկերության № Z2100 չվերթն (Ալմաթի-Նուր-Սուլթան) իրականացնող մարդատար ինքնաթիռի 27.12.2019 վթարի առնչությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հայտնում է իր ցավակցությունները զոհվածների բարեկամներին և հարազատներին»,- ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:


Ինչպես ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռը անմիջապես թռիչքից հետո բախվել է շինության: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 50-ը տուժել են:


Ղազախստանի նախագահը դեկտեմբերի 28-ը երկրում սգո օր է հայտարարել:


 

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար