20.04.2025
Ինձ վեց ամիս առաջ էին զգուշացրել, որ մեղադրանք է առաջադրվելու. Հրայր Թովմասյան
prev Նախորդ նորություն

«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 մլնը

Նախատեսվում է, որ դեկտեմբերի 30-ին Մոսկվա-Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 միլիոնը: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից:


«Սույն թվականի դեկտեմբերի 30-ին՝ ժամը 10:30-ին, Մոսկվա- Երևան չվերթով ժամանող ուղևորների շնորհիվ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը նախատեսվում է, որ կգերազանցի 3 միլիոնը, ինչի կապակցությամբ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության կողմից չվերթի բոլոր ուղևորներին կմատուցվի անակնկալ»,- ասված է ընկերության հաղորդագրության մեջ:


 

Ալմաթիում ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար