29.03.2024
ԱԱԾ-ն բացահայտել է կաշառք ստանալու դեպք՝ Առինջի համայնքապետարանի պաշտոնատար անձանց կողմից
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ինձ վեց ամիս առաջ էին զգուշացրել, որ մեղադրանք է առաջադրվելու. Հրայր Թովմասյան

Քննիչն ասաց, որ այսպիսի մեղադրյալ չի տեսել, որ այսպիսի լավ տրամադրություն ունի: Չի տեսել շատ պարզ պատճառով, որ ինձ վեց ամիս առաջ զգուշացրել էին, որ մի օր մեղադրանք է առաջադրվելու X, Y, Z քայլերը չանելու համար: Այս մասին ՀՔԾ քննիչի հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ պարզաբանելով, որ այդ քայլերը հրաժարական տալն էր:


Վերջինիս այսօր մեղադրանք է առաջադրվել:


Հրայր Թովմասյանը խոստացավ մի օր խոսել այդ ամենի մասին։ Իսկ ինչ վերաբերում է իրեն առաջադրված մեղադրանքին, ապա նշեց, որ իր կյանքում ոչինչ չի փոխվել ու չի կարող փոխվել։ 


«Քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ, ուղղակի ես իրեն ասացի, որ ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական պրոցեսների մեջ», - ասաց ՍԴ նախագահը։


Հրայր Թովմասյանը նաև նշեց, որ հրաժարվել է որևէ ցուցմունք տալուց և ստորագրություն է տվել չբացակայելու մասին։


«Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ վերջին 6-7 ամիսներին Սահմանադրական դատարանն աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Այդ ճնշումները ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլ կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ էին։ Բայց այս ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար», - հավելեց նա։


Հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


 

«Զվարթնոց» օդանավակայանում սպասարկված ուղևորների թիվը կգերազանցի 3 մլնը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար