21.04.2025
Ալմաթիում ինքնաթիռի վթարից տուժածների և զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ողբերգական օդային աղետի կապակցությամբ:


Նախագահը խնդրել է իր ցավակցություններն ու զորակցությունը փոխանցել զոհերի հարազատներին և մերձավորներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում է մաղթել բոլոր տուժածներին:


Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, այսօր առավոտյան Ալմաթի-Նուր-Սուլթան չվերթն իրականացնող ինքնաթիռը անմիջապես թռիչքից հետո բախվել է շինության: Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը հասել է 12-ի, ավելի քան 50-ը տուժել են:


Ղազախստանի նախագահը դեկտեմբերի 28-ը երկրում սգո օր է հայտարարել:


 

N զորամասի մի շարք պայմանագրային զինծառայողներ խոշոր չափի ավիավառելիք են հափշտակել. ԱԱԾ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար