24.11.2024
Տրամաբանությունն ընդունելի չէ. Ավինյանը՝ Կադաստրի պետի հրաժարականի մասին
prev Նախորդ նորություն

Գաղտնալսումից մեկ տարի անց հայտնի է, թե որտեղից է այն տարածվել

Հայտնի է այն վայրը, որտեղից տարածվել է գաղտնալսումը։ Այս մասին լրագրողներին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ տեղեկացնելով ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման գործից մանրամասներ։


Նա հավաստիացրեց, որ նախաքննությունն իր բնականոն հունով ընթանում է, կան նաև մի շարք բացահայտված հանքամանքներ, սակայն հասկանալի պատճառներով ինքը դրանք չի կարող ներկայացնել: 


Ի դեպ, մեկնաբանելով Վանեցյանի այն հայտարարությունը, որ  բոլորին հայտնի է, թե ով է պատվիրել այդ գաղտնալսումը, դա ուղղակի ապացուցման կարիք ունի, Հայ Գրիգորյանն արձագանքեց.


«Մենք մեր գործի շրջանակներում երբևէ նման հայտարարություն չենք արել»։


Հիշեցնենք, 2018-ի սեպտեմբերին Youtube կայքում հրապարակվել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որում քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ու խոսվում այն մասին, թե ինչ պետք է անի դատավորը այդ հարցում:


Ավելի ուշ հրապարակվեց նաև ձայնագրության երկրորդ մասը, որում առկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: