25.11.2024
Հայաստանը, Իրանը, Վրաստանը և ՌԴ-ն ուժեղացնում են էներգետիկ համագործկացությունը
prev Նախորդ նորություն

Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել: Այդ մասին նա հայտարարել է այսօր կառավարությունում հրավիրված արտակարգ բրիֆինգի ընթացքում:

«Ես այսօր լքում եմ այս պաշտոնը, բայց մնում եմ իմ երկրի հավատարիմ զինվորը», - հայտարարել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի լրատվամիջոցները հայտնում են, որ Ղարիբաշվիլին ապագայում զբաղվելու է իշխող կուսակցության ամրապնդմամբ, և գլխավորելու իշխող բլոկի ընտրացուցակն առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

Վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է կոնսուլտացիաներ անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ և առավելագույնը 7-օրյա ժամկետում վարչապետի պաշտոնի նոր թեկնածու առաջադրի:

Առավել հավանական թեկնածու է համարվում Վրաստանի արտգործնախարար Գերոգի Կվիրիկաշվիլին, ով ի պաշտոնե կատարելու է վարչապետի պարտականությունները՝ մինչև խորհրդարանի կողմից նոր վարչապետի ընտրությունը: