25.11.2024
Վրաստանի վարչապետը հրաժարական է տվել
prev Նախորդ նորություն

Բաքուն կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում

Ադրբեջանը կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում Աֆղանստանից ռազմական բեռների տեղափոխության հարցում և հետ կանչել ԱՄՆ-ին՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահի պաշտոնից: Այդ մասին է նշված Ադրբեջանի խորհրդարանում ներկայացված օրինագծում:

<<ԱՄՆ-ում մարդու իրավունքների վիճակի մասին>> օրենքն օրակարգ է մտցրել պատգամավոր Ռովշան Ռզաևը: Օրինագծում նշված է, որ ԱՄՆ-ը հրաժարվում է ստորագրել մարդու իրավունքների հետ կապված մի շարք համաձայնագրրեր, իսկ Ադրբեջանի նկատմամբ երկակի չափանիշներ է կիրառում:

Օրինագիծը նախատեսում է հարաբերությունների դադարեցում Ադրբեջանի պետական կառույցների և ԱՄՆ-ի ընկերությունների միջև, ԱՄՆ-ի ոչ կառավարական կազմակերպությունների հաշիվների սառեցում և արգելում:

Օրինագծի հեղինակը կոչ է անում դադարեցնել ադրբեջանցի զինվորականների մասնակցությունը Աֆղանստանում խաղաղապահ գործունեությանը, արգելել ԱՄՆ-ի ռազմական բեռների տարացնումը Աֆղանստան: Բացի այդ, կոչ է արվում ԱՄՆ-ի հետ կանչել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից, փոխանցում է Ռիա Նովոստին:

Օրինագիծն յուրօրինակ պատասխան է դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովի ղեկավարի՝ ԱՄՆ-ի Կոնգրես ներկայացրած օրինագծին: Այնտեղ նշվում է, որ Ադրբեջանում խախտվում են մարդու իրավունքները: Եթե օրինագիծը ընդունվի, ապա Ադրբեջանի կառավարության անդամները չեն ստանալու ԱՄՆ այցելելու վիզաներ: