3.05.2025
Վրաստանում հայալեզու դպրոցների դասագրքերում գրված են ադրբեջաներեն տեքստեր (լուսանկարներ)
prev Նախորդ նորություն

Հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ. ԱԽ քարտուղարը շնորհավորել է Ռոբերտ Օ’Բրայենին։

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենին։


Շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.


«Ձե՛րդ գերազանցություն,


Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:


Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը։


Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:


Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։


Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»։

Մամուլ. Փաշինյանի «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով